22 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Հիվանդին հանձնվեց անհրաժեշտ դեղերի կես տարվա ողջ ծավալը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանը փղախտով տառապող Աշոտ Գրիգորյանին հանձնեց նրա բուժման համար անհրաժեշտ վեց ամսվա դեղերի ողջ ծավալը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախարարի հանձնարարությամբ հիվանդին L.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում անվճար տրամադրվել էր մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաեւ իրականացվել էին անհրաժեշտ հետազոտություններ։ Նախարարությունը ձեռք է բերել մասնագետների կազմած բուժման երկարաժամկետ սխեմայում նշված դեղամիջոցներն ու պարագաները։

Աշոտ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նախարարության կողմից մինչեւ այժմ ձեռնարկված միջոցառումների, աջակցության եւ հոգատարության համար: Նա նշեց, որ նախարարության կողմից հատկացված դեղերը զգալիորեն բարելավել են իր առողջական վիճակը եւ կշարունակի բուժումը:

Նշենք, որ Աշոտ Գրիգորյանը կշարունակի գտնվել նախարարության եւ նեղ մասնագետների մշտական ուշադրության եւ հսկողության ներքո։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ