04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Այս տարի եւս բուհերի ընդունելության քննություններն անցել են աննախադեպ հանգիստ մթնոլորտում. Ա. Աշոտյան

Նախարարը նաեւ ռեկտորներին  առաջարկել է համապատասխան առաջարկություններ ներկայացնել՝ բուհական մասնագիտությունների խոշորացման հետ կապված: “Այս գործընթացը ժամանակի հրամայական է ոչ միայն կրթության բովանդակության զարգացման տեսանկյունից: Հայտնի է, որ UNESCO –ն մշակել է նոր մասնագիտություների դասակարգիչ, որը դրվելու է նաեւ Հայաստանի բուհերի մասնագիտությունների ցանկի հիմքում, քանի որ մեր երկիրը գնում է համադրելի  եւ ճանաչելի կրթական համակարգ կառուցելու ուղղությամբ”,-ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ բուհական ընդունելության քննությունների ցանկի վերանայման հարցով եւս բուհերի ղեկավարները պետք է իրենց առաջարկությունները ներկայացնեն: Արմեն Աշոտյանը նաեւ ներկաներին տեղեկացրել է, որ պատրաստվում է “Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին”  ՀՀ օրենքի  փոփոխությունների համապատասխան փաթեթ, որը կուղարկվի բուհերին՝ կարծիքի:

Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, ով հիմնականում ներկայացրել է քննությունների առաջին փուլի արդյունքները: Ըստ այդմ՝ քննությունները կազմակերպվել են 36 քննական կենտրոններում, որոնցից 11-ը՝ Երեւանում: Առաջին փուլին մասնակցած դիմորդների ընդհանուր թիվը 14345 է, որը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազել է: Ըստ ԳԹԿ տնօրենի՝ դա ունի մի քանի պատճառ, մասնավորապես, ավելացել է միջին մասնագիտական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը, ինչպես նաեւ Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում մեկ հարց էր՝ “ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների նախնական արդյունքների ներկայացում եւ քննարկում”:  Բացելով նիստը՝ նախարարը նշել է, որ այս տարի եւս բուհերի ընդունելության քննություններն անցել են աննախադեպ հանգիստ մթնոլորտում: “Հասարակության եւ ԶԼՄ-ների ուշադրությունը մեզ օգնում է մի կողմից ավելի լավ կազմակերպել քննական գործընթացը, մյուս կողմից՝ արձանագրում դրական միտումներ՝ գործընթացի կազմակերպչական եւ բովանդակային փոփոխություների արդյունքում: 

Իհարկե, առկա խնդիրները շուտափույթ լուծման կարիք են պահանջում, եւ նախարարությունն առաջարկում է արդեն այսօրվանից հաջորդ տարվա ընդունելության  քննությունների համակարգի բարելավման ուղղությամբ առաջարկներ ներկայացնել”,-նշել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ  դրական միավորներ ստացած այն դիմորդները, ովքեր առաջին փուլի արդյունքում չեն ընդունվի իրենց հայտին համապատասխան  որեւէ մասնագիտությամբ, հնարավորություն կունենան առաջին փուլի ամփոփումից հետո՝ հուլիսի 15-ին, նոր հայտ ներկայացնել՝ երկրորդ փուլին մասնակցելու համար: հեռակա ուսուցման եւ արտասահմանյան բուհեր ընդունվողների քանակը: Հիվանդության պատճառով քննությունն ընդհատել է 5 դիմորդ, հեռացվել է 3-ը: Բողոքարկումների ընդհանուր թիվը 379 է, որից բավարարվել է 94-ը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ