19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Տուալետները նրա հետ կապ չունեն”

Henaran.am-ի հետ զրույցում “Տաթևեր” ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը պարզաբանեց իր կողմից Տաթևի ճոպանուղու տարածքում տեղադրված բիոզուգարանի արդեն բաց լինելու հանգամանքի մասին արված հայտարարությունը:

Հիշեցնենք, որ այսօր  ֆեյսբուկյան օգտատեր  Լ. Ադուլյանը այդ մասին գրառում է արել իր էջում՝ տեղադրելով նաև հունիսի 30-ին արված լուսանկար, որով հավաստել է որ այդ բիոզուգարանները երբեք չեն աշխատել.” Ո՞ւմ են հիմարի տեղ դնում”, հավելել է նա:

“Չնայած ամսի 30-ին Երևանում եմ եղել, բայց այդ տուալետները աշխատելա, 2 շաբաթի չափ աշխատել են ու նորից փակվել, ինչ պատճառով ես չեմ կարող ասել, տուալետները ասել ու ասում եմ նորից ոչ ինձ հետ կապ ունեն և ոչ  էլ “Տաթևեր” ճոպանուղու, այդ հարցով մտահոգ մարդիկ թող դիմեն իրավասու մարմնին”,-ասաց Վահան Մելիքսեթյանը հավելելով, որ դրանց գործարկման հանգամանքը պարզապես ուրախացրել էր իրեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ