27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետի հորդորը

Այսօր կառավարության նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց հորդորով: ՛՛Յուրաքանչյուր նախարար պետք է իմանա, թե ինչպիսի տնտեսական վիճակում է գտնվում իր ոլորտը և ինչպես են այդ ոլորտի ձեռնարկությունները կատարում հարկային իրենց պարտավորությունները: Մենք լսելու ենք նախարարների հաշվետվությունները իրենց ոլորտում հարկային պարտականությունները կատարելու վերաբերյալ և տնտեսական աճի պոտենցիալի վերաբերյալ՛՛,-ասաց վարչապետը: Նա նշեց, թե նախագահն է ասել, որ նախարարները պետք է տիրապետեն այս տեղեկատվությանը:

Վարչապետը հավելեց, որ պետք է բացառել ցանկացած միջնորդություն, որոնք առկա են ՀՀ-ում հարկային մարմինների նկատմամբ: ՛՛Հարկերի հավաքագրումը պատասխանատու գործունեություն է, կառավարության բոլոր անդամների պատասախնատվության խնդիրն է՛՛,-նշեց Տիգրան Սարգսյանը:

Առաջինն իր ոլորտի տնտեսական վիճակը և մյուս մանրամասները կներկայացնի ԿԳՆ Արմեն Աշոտյանը, ապա Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ