09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Վահե Ավետյան” հասարակական շարժման հայտարարությունը

Հունիսի 29-ի երեկոյան Երեւանի “Հարսնաքար” ռեստորանային համալիրի մոտ անցկացվեց բողոքի ակցիա ի հարգանս նույն ռեստորանի տարածքում դաժան ծեծի հետեւանքով մեկ տարի առաջ մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակի: 

Բողոքի ակցիայի մասնակիցները կազմակերպեցին մոմավառություն, որից առաջ “Հարսնաքարին” կից մայթի եզրին տեղադրվեց “Այս տարածքում դրվելու է “Հարսնաքարում” սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը” փորագրությամբ ժամանակավոր հուշաքարը: Նշենք, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն անհիմն պատաճառաբանություններով ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ժամանակավոր հուշաքարի տեղադրմանը, սակայն քաղաքացիական ակտիվիստներն ի վերջո տեղադրեցին այն:

Մոմավառությունից հետո բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին երթ անցկացնել դեպի Ավան թաղամասի կենտրոն, սակայն Բաբաջանյան փողոցում այն արգելափակվեց ոստիկանական պատով:

Շուրջ քառասուն րոպե մարդիկ փորձում էին իրացնել իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որից հետո “Վահե Ավետյան” քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները հայտարարեցին, որ կվերադառնան “Հարսնաքար” ռեստորանի տարածք` բողոքի ակցիան այնտեղ շարունակելու եւ ավարտելու համար: Երբ նրանք վերադարձան, նկատեցին, որ հուշաքարը անհետացել է:

Բողոքի ակցիայի մասնակիցները Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին բանավոր հայտարարություն արեցին հուշաքարի հափշտակության հետ կապված հանցագործության վերաբերյալ, ինչը, սակայն ընթացք չստացավ: Մինչդեռ ժամանակավոր հուշաքարի հափշտակությունը կատարվել էր հարյուրավոր ոստիկանների եւ բազմաթիվ նկարահանող սարքերի առկայությամբ:

Երբ արդեն ակցիան ավարտվել էր, մոտ մեկ տասնյակ ակտիվիստ փորձեցին քայլելով անցնել Բաբաջանյան փողոցով: Բայց նրանց երթը նույնպես  խոչընդոտվեց ոստիկանների կողմից, որից հետո ակտիվիստները զանգարահեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Գրասենյակի ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանը հաստատեց, որ ոստիկանության կողմից խախտվել է օրենքը:

“Վահե Ավետյան” քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ այն դեպքում, երբ հասարակության մի արթուն հատված որոշում է հուշաքարով պատվել զոհված սպայի եւ բժշկի ողբերգական մահվան տարելիցը, վարչախմբի ներկայացուցիչներն ի դեմս ոստիկանութան, փոխանակ  միանալու ու հարգելու այդ որոշումը, արգելում ու խոչնդոտում են ոչ միայն  դրա տեղադրումը, այլեւ ապօրինաբար արգելում են քաղաքացիների երթը եւ իրենց անգործությամբ թույլ տալիս սպանվածի հիշատակի պղծումը՝ չնկատելու տալով հայոց բանակի խորհրդանիշ կրող հուշաքարի հափշտակությունը, այդպիսի վարքով նույնանում են Նախիջեւանում խաչքար ջարդող բարբարոս տեսակին եւ հանցակից են դառնում մեկ տարի առաջ հայկական բանակի սպային առանձնակի դաժանությամբ սպանած ոհմակին։

“Վահե Ավետյան” քաղաքացիական նախաձեռնությունը.

դատապարտում է դաժանաբար սպանված հայ սպայի հիշատակի ու հայկական բանակի խորհրդանիշների նկատմամբ ոստիկանների բացահայտ անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաեւ նրանց կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները,  

սույն հայտարարությունը ներկայացնում է որպես Վահե Ավետյանի հիշատակի ժամանակավոր հուշաքարը հափշտակելու հանցագործության մասին պաշտոնական, հրապարակային հայտարարություն` ոստիկանությունից  պահանջելով կատարել իր պարտականությունները եւ բացահայտել այդ հանցագործությունը,

սույն հայտարարությամբ պաշտոնապես դիմում է Երեւանի քաղաքապետարանին` “Հարսնաքար” ռեստորանային համալիրին հարող տարածքը եզերող հատվածում (Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում) Վահե Ավետյանի հիշատակին նվիրված հուշաքարի տեղադրման համար սահմանված կարգով թույլտվություն ստանալու ակնկալիքով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ