25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մենք պետք է մեծ թափով լծվենք այդ գործին»

«Գրեթե բոլոր պատգամավորներն արտահայտել են իրենց մտահոգությունները այս դեպքի  առիթով.  այստեղ մենք բոլորս միակարծիք ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  անդրադառնալով Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձմանը Ադրբեջանին՝ ասաց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

«Արդյո՞ք պետք է կամ կարող է Բելառուսը արտահանձնել նրան, սա թողնենք Ռուսաստանին, որովհետև բլոգերը նախևառաջ Ռուսաստանի քաղաքացի է, հետո նոր Իսրայելի, բայց մենք նույնպես շատ գործ ունենք անելու: Առաջարկում եմ Հայաստան և Արցախ հրավիրել հնարավորինս շատ մարդկանց, ովքեր մտահոգված են ազատ տեղաշարժի, խոսքի ազատության բարձր իրավական ուժ ունեցող նորմերի խախտմամբ:

Մենք պետք է մեծ թափով լծվենք այդ գործին, հրավիրենք նրանց ծանոթանալու Արցախին, հրապարակայնորեն ցույց տանք դա: Ադրբեջանի սև ցուցակում շատ հասարակական գործիչներ կան: Պետք է այնպես անել, որ այդ ցուցակում շատ ավելի շատերը լինեն, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն: Ամբողջ աշխարհն այժմ տեսնում է շատ քիչ նախադեպ ունեցող կամ նույնիսկ նախադեպը չունեցող մի երևույթ»,- նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ