18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բնապահպանության նախարարության խոսքը ՎՊ հաշվետվության մասով

Այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն անդրադարձավ Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, որտեղ խոսվում է նաև բնապահպանության նախարարությունում առկա թերացումների մասին:

Փոխնախարարը նշեց, որ հիմնական մտահգությունը թափոնների տեղադրման և պահպանման հետ կապված է եղել:

՛՛Պատշաճ մակարդակով կենցաղային աղբից չի հավաքվում կենցաղային վճարը՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ որոշակիորեն պետք է հստակեցվեն իրավահարաբերություններն այն սուբյեկտների հետ, որոնք մասնակցում են աղբի հավաքմանը:

՛՛Իրենք ասում են, որ պետք է հասկացությունները ճշտվեն՝ թափոնի տեղադրում և պահում, մեր կարծիքով` բավական հստակ արձանագրված են օրենքում այս հասկացությունները՛՛,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՎՊ-ի պնդումներին, որ բնապահպանության նախարարությունը թափոնների կարգավորման ոլորտում ֆինանսական միջոցները սխալ է օգտագործել, փոխնախարարը շեշտեց, որ դրա համար հատկացվել է 11 միլիոն դրամ և իրենք նպատակային հատկացումներ են արել:

Հարցին, թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը սխալ է ներկայացրել հաշվետվությունը, Պապյանը պատասխանեց.

՛՛Ես ներկայացնում եմ նախարարությունը, մեր իրավասությունների մեջ չի մտնում գնահատականներ տալ որևէ գերատեսչության աշխատանքի հետ կապված՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ