09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես օլիգարխ չեմ. Վարդան Առաքելյանին 258 միլիոն են “գցել” /վիդեո/

“Հայր և որդի Ադամյաններ” շինարարական ընկերության կողմից “քաշված” Վարդան Առաքելյանը այսօր նախագահական նստավայրի մոտ ակցիա իրականացրեց:

Վարդան Առաքելյանը պատմեց տեղի ունեցածի մանրամասները և նշեց, որ ինքը 14 հարկանի շենքի սփականատերն է,  իսկ իր հետ ակցիա իրականացնողները ապագա շենքի բնակիչները: Կոմիտաս 38/3 շենքի սեփականատեր Վարդան Առաքելյանը բոլորովին պատահաբար պարզում է, որ կիսաավարտ շենքի շինարարության ընթացքում իր հետ պայմանագիր կնքած շինարարական ընկերությունը բավականին խոշոր գումարների յուրացումներ է անում.”Հայտնաբերվեց 258 միլիոնի հավելագրված բաներ: Հենց հասկացավ, որ ես դիմելու եմ դատարան, նա հենց առաջինը ինքը գնաց ու դիմեց դատարան”,-պատմեց Վարդան Առաքելյանը:

Վարդան Առաքելյանը փաստեց, որ 2 ու կես տարի ձգված դատավարության արդյունքում, դատարանի կողմից նշանակված փորձաքննության 258 միլիոնի չարված աշխատանքների իրողությունը ապացուցվել է սակայն իր վնասները այդպես էլ ոչ ոք չի պատրաստվում փոխհատուցել:

Վարդան Առաքելյանը նշեց, որ բանկերից վերցված վարկերի տոկոսները օր օրի ավելանում են, իսկ ինքը օլիգարխ չէ, այլ ծառայող ընտանիքի զավակ:

Նա վստահում է հանրապետության նախագահի արդարամտությանը և համոզված է, որ եթե նախագահը իմանա այն ամենի մասին ինչ կատարվում է հաստատ խիստ և վճռական հրահանգներ կտա:

«Ինձ սնանկացման են տանում հանցավոր ձևով, «Հայր և որդի Ադամյանները» և իրենց վերևի կանգնած չինովնիկները, հենց մեկը` էս առաջին ատյանի դատավորը »,-հավելեց Վարդան Առաքելյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ