26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպես պետք է պայքարել քաղցկեղի դեմ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բուժօգնության քաղաքականության արտահիվանդանոցային բժշկական քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Քնար Ղոնյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղցկեղի դեմ պայքարին, ասաց, որ քաղցկեղը համարվում է  առավել տարածված, ոչ վարակիչ հիվանդություններից մեկը: «Ինչպես բոլորս գիտենք, շատ է դրա մասին բարձրաձայնվում, առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից առավել մեծ մահացության և հիվանդացություններից երկրորդ տեղում են չարորակ նորագոյածությունները, այդ առումով նրանք զիջում են միայն սրտանոթային  հիվանդություններին, մահացածության բուրգում նրանցից մահացությունը կազմում է 20.9 տոկոս, եվրոպական տարածաշրջանի պես Հայաստանում պատկերը նմանատիպ է»,-նշեց նա:

2016 թվականին սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 40-70 տարեկան տղամարդկանց շրջանում իրականացվել է շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտանաբերման սկրինինգային ծրագիր, 2200 անձանցից շուրջ 1000-ի մոտ հայտնաբերվել են որոշակի շեղումներ, առաջարկվել է գտնվել դինամիկ շարունակական հսկողության տակ, նշանակվել են այլ միջոցառումներ: Ըստ Ղոնյանի` քաղցկեղի պատճառներ կարող են հանդիսանալ ծխախոտի շատ օգտագործումը, ֆիզիկական թերակտիվությունն, անառողջ սնունդը, ալկոհոլի չարաշահումը:

Իսկ Հայաստանում տղամարդկանցից ամեն 2-րդը և ավելին ծխող են, ֆիզիակական թերակտիվության հետ ևս խնդիր կա` ըստ մեր զրուցակցի: «Սրանցից բացի մեր հասարակության մեջ բարձր են կենսաբանական ռիսկի տարածվածության կենսագործունեությունը, որոնց հետ կապված կուզեմ  նշել զարկերակային գերճնշման խնդիրը, արյան մեջ շաքարի, գլյուկոզի պարունակության բարձրացումը: Լուրջ կենսաբանական գործոններից են նաև ավելցուկային քաշն ու ճարպակալումը: Այսինքն` մեզանից յուրաքանչյուրն իր առօրյայում պետք է փորձի գոնե զերծ մնալ հիմնական վարքագծային ռիկսի գործոններից, ինչու չէ նաև հետևել, վերահսկել, կանխարգելել կենսաբնականոն գործոնների զարգացումը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ