18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նավասարդ արք. Կճոյանը հույս է հայտնել, որ “օֆշորային սկանդալի” իրական հեղինակները վաղ թե ուշ ի հայտ են գալու

Կիրակի առավոտյան “Ասեկոսե” էլեկտրոնային կայքի թղթակիցը Նոր Նորքի Սբ․ Սարգիս եկեղեցու բակում, պատարագին ժամանելիս, մոտեցել է և մի քանի հարց ուղղել վերջերս “օֆշորային սկանդալի” կենտրոնում հայտնված Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք․ Կճոյանին (նյութի բնօրինակը՝ http://asekose.am/hy_AM/news/1/132112-ays-silaspoti-irakan-hexinaknere-vax-te-ous-i-hayt-en-galou-navasard-arq-kjoyan.html):

– Ինչպես կմեկնաբանեք օֆշորային պատմությունը, որում շրջանառվում է նաև Ձեր անունը և , ըստ Ձեզ, ինչպիսի հանգուցալուծում կարող է ունենալ այդ խնդիրը, որն արդեն  բազում շահարկումների առիթ է տվել:

– Կարող եմ ասել մի բան՝ երկու գործարարներ, իրենց հարաբերությունների ճշտման գործընթացում ներգրավել են ինձ և, ոչ ավել ոչ պակաս, երկրի վարչապետին, ընդ որում՝ առանց մեր իմացության: Այս գործը համակողմանի ուսումնասիրման և բացահայտման կարիք ունի:

– Կայքերից մեկը  երեկ փաստաթղթեր հրապարակեց, որոնցում այդ նույն կիպրոսյան կազմակերպության հիմնադիրների շարքում ձեր անունը չկա: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը: Աշոտ Սուքիասյանն իր հայտնի նամակում ստե՞լ է, որ ինքը Կիպրոսում Ձեր եւ ՀՀ վարչապետի անունով օֆշորային կազմակերպություն է գրանցել: 

– Այո, երեկ ծանոթացել եմ այդ հրապարակմանը, սակայն ինձ համար որոշ անհասկանալի հարցեր կան․ինչպե՞ս է ստացվում, որ պաշտոնական հարցման պատասխանն ու լրագրողական նյութերում առկա՝ պաշտոնական կայքի տեղեկությունները իրարամերժ են: Երկրորդը, եթե, իրոք, մեր (Նավասարդ Կճոյանի և Տիգրան Սարգսյանի – Asekose.am) անուններն ի սկզբանե որևէ կերպ կապված չեն եղել այդ կազմակերպության հետ, ինչո՞ւ էր Աշոտ Սուքիասյանը հայտարարում, թե ինքն է մեր անունները գրանցել:

Կամ, եթե ձեր ասածի պես հայտարարությունը տարածողն ինքը չէր, ինչո՞ւ չի հերքում դա: Մի խոսքով, սրանք բոլորը հարցեր են, որոնք, համոզված եմ, կստանան իրենց պատասխանները: Բայց մի բան ակնհայտ է․ այս շիլաշփոթի իրական հեղինակները վաղ թե ուշ ի հայտ են գալու:

Ինձ համար մի պարզ ճշմարտություն կա․ ես որևէ մեկին երբևէ չեմ լիազորել իմ անունն օգտագործել ինչ-որ կազմակերպություններ գրանցելիս: Ցավում եմ, որ հասարակության և լրագրողների մի հատված ամեն գնով փորձում է ինձ վերագրել մի բան, որի հետ որևէ առնչություն չունեմ: Կարծում եմ՝ ավելի մանրամասն կզրուցենք մի այլ առիթի դեպքում, իսկ հիմա, շնորհակալություն, հրավիրում եմ ձեզ մասնակցելու սուրբ պատարագի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ