22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բացահայտումներ

Բնապահպանական պետական տեսչության կողմից 17.06-24.06.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության,բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.8մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 556.1հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես` 

 Բուսական աշխարհիպահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 37.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ խոշոր եղջերավոր անասունների արածեցման 2 դեպքերի համար 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 29.6հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Հողերի պահպանության ոլորտ

   Կենսառեսուրսների, հողերի,  թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

    Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի կողմից  1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

    Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: 

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

    Կոտայքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

      Անտառների տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  8 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 800.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 393.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար

   Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի  և Ճամբարակի բաժինների աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի և ձկան ապօրինի որսի դեպքերի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է  100.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 15կգ խեցգետինը և 7 հատ <կարաս> տեսակի ձկները կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:

    Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված  ապօրինի ձկնորսության համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 150.0.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 6.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է ”սիգ” տեսակի 28 հատ տիրազուրկ ձկներ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Երևանի մանկատուն:

         Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչությանկողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  963.4հազ.դր. գումար:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ