09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

‘Տեսաք, ոչ մի բան էլ չկարացան անեն` ես իմ ձեւով հարցը լուծեցի

Henaran.am-ի  լրագրող Լուսինե Ղազարյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու, նրա որդու նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը պաշտպանության նախարարության սպա Արկադի Մկրտչյանի նկատմամբ, կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ սպայի եւ լրագրողների որդիները խաղում էին բակում, սկսեցին  վիճել, իսկ Արկադի Մկրտչյանը որդում հորդորել էր քարը վերցնել ու հարվածել Լուսինե Ղազարյանի տասնամյա երեխային: Սպան հայհոյել էր մեր գործընկերուհուն, նաեւ քաշքշել:

Գործի կարճման որոշման մեջ ասվում է` Լուսինե Ղազարյանը միջամտել է երեխաների վեճին, Արկադի Մկրտչյանն էլ անպարկեշտ բառեր է ասել նրան, որից հետո Լուսինե Ղազարյանը բարձրացել է սպայի տուն, որ պարզի ամեն ինչ, քանի որ վիրավորվել է սպայի  բառերից:

Լուսինե Ղազարյանը չի պատրաստվում զիջել: Նրա խոսքով, սպան հայտարարում է, թե՝ “տեսաք, որ  ոչ մի բան էլ ինձ չկարացան անեն, ես իմ ձևով հարցը լուծեցի, էդպես էլ պետք է լիներ:

Ի դեպ, պաշտպանության նախարարությունում սկսվել է ծառայողական քննություն: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, գլխավոր շտաբում դեռ հետազոտում են փաստերը: “Սպան  կանչվել է նախարարություն, լսել են նրա տեսակետը: Գործի ավարտից հետո կտեղեկացնենք նախարարության որոշումը”,-ասաց խոսնակը:

Լուսինե Ղազարյանը սպասում է քննության ավարտին, որից հետո բաց նամակով կդիմի Պաշտպանության նախարարին: Նրա նպատակն է, որ նման սպաները տեղ չունենան հայոց բանակում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ