”Շախտյորի” գլխավոր մարզիչը Մխիթարյանին հորդորել է վերադառնալ թիմ
Ուկրաինական և ռուսական գրանդների Միավորված առաջնության երկրորդ տուրում Դոնեցկի ”Շախտյորը” Դոնբաս Արենայում հյուրընկալել էր Մոսկվայի ”Սպարտակին”: Ակումբներին այդպես էլ չհաջողվեց բացել խաղի հաշիվը և խաղն ավարտվեց ոչ ոքի` 0:0:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կրկին բացակայում էր ”Շախտյորի” կազմից:
”Շախտյորի” գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խաղից հետո հորդորել է Մխիթարյանին վերադառնալ թիմ: Նա հիշեցրել է, որ Մխիթարյանին գոլեր խփելուն օգնել են բոլոր թիմակիցները, և նա պետք է դա գնահատեր:
Ինչ վերաբերում է Մխիթարյանի տեղափոխությանն, ապա Լուչեսկուն ասել է.
”Չեմ ցանկանում մեկնաբանել նրա վարքը, դա նրա որոշումն ու ցանկությունն է: Մխիթարյանը սխալ է գործում”:
Մարզիչը նաև նշել է, որ այլ թիմում միգուցե և նրա որակները չբացահայտվեին:
Հիշեցնենք, որ ըստ լուրերի` Մխիթարյանին ցանկանում է ձեռք բերել ”Լիվերպուլը”, և առաջիկա երկու օրվա ընթացքում նա կհայտարարի տրանսֆերի ձեռքբերման մասին: