17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկնարկեց Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության տարածաշրջանային ծրագիրը

Կիեւում ԵՄ-ի աջակցությամբ տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության տարածաշրջանային ծրագրի բացման կոնֆերանսը: Միջոցառման բացմանը մասնակցեց ավելի քան 60 պատվիրակ` Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ադրբեջանից եւ Բելառուսից: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, “Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Վահե Բավեյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Անահիտ Կարապետյանը, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քրիստինե Մնացականյանը, “Այ Փի Էս Սի” Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը եւ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության`Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA, ԵԱԴ) ծրագրերի ղեկավար Նելլի Գիշյանը:

Կոնֆերանսը բաղկացած էր երկու հիմնական բաժիններից. առաջին մասում ներկայացվեցին Արեւելյան գործընկերության անդամ երկրների երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները եւ խնդիրները: Երկրորդ մասում ծրագրի երեք հիմնական ուղղություններով առանձնացված աշխատանքային խմբերում քննարկվեցին. երիտասարդական ոլորտում պետական կառույցների միջսեկտորային համագործակցության, փաստարկված երիտասարդական քաղաքականության ստեղծման եւ երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի զարգացման հիմնահարցերը, երիտասարդական մասնակցության եւ երիտասարդական քաղաքականության պետություն-հասարակական սեկտոր փոխարդյունավետ համագործակցության հիմնախնդիրները:

Արսեն Քարամյանի խոսքով`կոնֆերանսի արդյունքում հաստատվեց, որ Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի ծրագրի շրջանակներում վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաեւ 2015թ. հոկտեմբերին Երեւանում կանցկացվի տարածաշրջանային ֆորում` երիտասարդական մասնակցության վերաբերյալ:

Որոշվեց նաեւ Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության տարածաշրջանային ծրագիրը մինչեւ 2015թ. ավարտը սկսել նաեւ Հայաստանի Հանրապետությունում:

Ծրագրի երկրորդ մասում` խմբային աշխատանքների ժամանակ, Երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչ Նելլի Գիշյանն առաջարկեց ՀՀ մարզերում զարգացնել երիտասարդական աշխատանքը` հիմնելով մարզային երիտասարդական կենտրոններ: Վերը նշված առաջարկը հավանության արժանացավ կազմակերպիչների կողմից, նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ Երիտասարդական ակումբների դաշնությունը օգոստոս ամսին Վրաստանում կայանալիք հանդիպմանը կներկայացնի ընդգրկուն ծրագիր: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ