07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Իշխան Զաքարյանը փորձել է նախագահից ճշտել իր պաշտոնավարման հարցը

Henaran.am-ի տեղեկություններով, Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, անցած շաբաթ օրը՝ նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունից հետո փորձել է առանձին հանդիպել նախագահին եւ ներկայացնել ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, խոսելով ՎՊ հայտնաբերած չարաշահումների մասին` Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ ՎՊ նախագահը չպետք է զգացմունքային լինի:

“Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգեւորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել:Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել:

Եվ եթե այդպիսի արտահայտություն ինչ-որ դեպքում չի եղել, դրա մասին մամուլը գրում է, ՎՊ նախագահը պարտավոր է բացատրություններ տալ մամուլին”,- մասնավորապես ասել էր Սերժ Սարգսյանը: 

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Իշխան Զաքարյանը փորձել է նախագահից ճշտել իր պաշտոնանկության հարցը: Սեպտեմբերին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը: Սակայն Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահին ասել է, որ շուտ է դրա մասին խոսել եւ հորդորել է գործով զբաղվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ