01 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանին շնորհավորել է Վլադիմիր Պուտինը

Ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

Նախագահ Սերժ Սարգսյանին ի թիվս այլ երկրների ղեկավարների՝ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

“Հարգելի Սերժ Ազատի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Դուք իրավամբ վայելում եք բարձր հեղինակություն Ձեր Հայրենիքում եւ արտերկրում: Դժվար է գերագնահատել Ձեր ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջեւ բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա:

Մեր վերջին հանդիպումները նպաստեցին երկկողմ քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում կառուցողական համագործակցության, միջազգային ասպարեզում, հատկապես՝ ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ընդլայնմանը:

 Այդ ամենը բխում է Ռուսաստանի եւ Հայաստանի արմատական շահերից, ընթանում է Անդրկովկասում անվտանգության եւ կայունության ապահովման հունով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն եւ նոր հաջողություններ”,-ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ