12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Կարևոր պահերին Քոչարյանն իր խոսքն ասում է. Արամ Հարությունյան

‘ՀՀԿ-ն հայտնվել է մեկուսացման դաշտում, եթե չհաշվենք ‘Օրինաց երկիր’ կուսակցությանը, որը վաղուց դուրս է մղված կուսակցություն լինելու կարգավիճակից’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Ազգային համաձայնություն’ կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: Ըստ բանախոսի՝ ՀՀԿ-ի նպատակն էր այս ձևով հարվածել ‘Բարգավաճ Հայաստան’-ին, ինչը հաջողությամբ չպսակվեց: Մյուս խնդիրը, ըստ Արամ Հրությունյանի`  ընդդիմադիր դաշտում պառակտում մտցնելն էր, որը ևս չրաջողվեց:

Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին բանախոսն ասաց, թե Ռոբերտ Քոչարյանի արձագանքը հստակ դիրքորոշում էր: ‘Ամբողջ մեկ տարի որոշ լրատվամիջոցներ ցույց էին տալիս, որ Քոչարյանը պասիվ է, մինչդեռ նա մի քանի նախադասությամբ ասաց, որ համաձայն չէ, ինչպես արտահայտվեց հայ-թուրքական արձանագրությունների դեպքում: Դա ցույց է տալիս, որ կարևոր պահերին նա իր խոսքն ասում է’:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա Արամ Հարությունյանի խոսքերով`  ժողովուրդը 2013-ին սպասվող նախագահական ընտրություններին ‘խաղի մեջ է’. ‘Փաստն արդեն կա, նկատի ունեմ Վարդան Օսկանյանի հարցում ընդդիմության համախմբվածությունը’,-եզրափակեց Արամ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ