18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արտաքին քաղաքականություն եւ օֆշորային սկանդալ, Վահե Ավետյան.Նախախորհրդարանի օրակարգը /վիդեո/

Ազատության հրապարակում հունիսի 28-ին Նախախորհրդարանը կազմակերպել էր հերթական քննարկումը: Սակավաթիվ հավաքվածներին առաջարկավեց օրակարգը՝ արտաքին անվտանգության, տնտեսական, ասել է թե օֆշորային սկանդալ:

“Պետությունը չի կարող հարցեր լուծել ժողովրդի փոխարեն, ուրեմն մենք պիտի կանգնենք մեր իրավունքներին տեր եւ որոշումներ ընդունենք”,-ասացին ներկաներին:

Գարեգին Չուքասզյանը անդրադարձավ արտաքին անվտանգությանը: ՀԱՊԿ անդամ ենք, եւ որը պիտի լինի կառավարության վարած քաղաքակնությունը: “Մենք կարող էինք աշխարհազորային բանակ ստեղծլ, ունենալով բացառիկ հնարավորություն տարածաշրջանում, մենք չունենք կրոնական-դավանաբանական այլ բլոկներ չունենք, եւ միայն տատանվող ծովում դա մեր առավելությունն է “,-ասաց նա: Հայաստանը, ըստ Նախախորհրդարանի, պիտի դառնա կամուրջ՝ կապելու տարբեր քաղաքակրթություններ: 

“Չի կարելի ժողովրդի անունից որոշումներ կայացնեն տարբեր գերատեսչություններ: Դա պիտի արվի հանրաքվեի միջոցով: Սա է նոր որակի Հայաստանը”,-ասաց Չուքասզյանը:

Տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը անդրադարձավ օֆշորային խնդիրներին: Ըստ նրա, մարդուն ներգրավում են օֆշորի մեջ եւ տեսնելով բիզնեսը մարդը չի հասկանում թե ինչի տակ է ինքը ընկնում: Օֆշորները, ըստ նրա, պետք են, որ աշխարհում մեծ-մեծ փողերը բաշխվեն տարբեր ուղղություններով: Աշախարհի բոլոր ձեռնարկությունները գնվել են օֆշորի կողմից: “Նպատակը մեկն է, քանդել այդ երկիրը: Հայաստանում էլ բիզնեսները օֆշորին է, օրինակ ԱրմենՏելը: Թող դա վաճառողները հիմա հրեշտակի փեւորվ ելույթ չունենա, դա սկսվել է հենց այդ ժամանակ”,-ասաց տնտեսագետը:

Հարություն Մեսրոբյանը որպես գաղտնիք ասաց, որ պայքարի ձեւեր կան: “Բայց այդ ձեւերը այս իշխանությունների համար չեն: Կգան նոր իշխանություն, դուք կհամոզվեք, ոնց են ձեռնարկությունները հետ վերադառանում ժողովրդին”,-ասաց նա:

Նախախորհրդարանի քննարկմանը հիշեցին նաեւ անցած տարվա այս օրերին Հարսնաքարում  սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանին: Թեմային անդրադարձավ Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքը տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ