25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մրցույթ` Հորդանանի ԲՈՒՀ-երում սովորելու համար

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2013-2014 ուսումնական տարում Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում “Արաբերեն լեզու”, “Իսլամագիտություն”, “Հնեաբանություն” եւ “Տեղեկատվական տեխնոլոգիաներ” մասնագիտություններով մագիստրոսական եւ ասպիրանտական /5 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:

Մրցույթին կարող են մասնակցել արաբերեն լեզվին տիրապետող բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:

 Ուսուցումը իրականացվելու է արաբերեն լեզվով:

 Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝

 •դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,

 •դիմում-հարցաթերթիկ,

 •հորդանանյան կողմից ներկայացված հարցաթերթիկը,

 •ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,

 •դիպլոմի եւ միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված:

 •անձնագրի պատճենը,

 •բժշկական տեղեկանք /հավերված/ անգլերեն լեզվով,

 •3×4 չափի 4 լուսանկար,

 •արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

 Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաեւ.

 •ռեֆերատ՝ հայերեն լեզվով,

 • օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական եւ ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2012 N 1093-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:

 Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/: 

 Մրցույթը անցկացվում է.

 •Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության եւ ուսուցման կարգի:

 •Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 15.07.2013թ. /ներառյալ/:

 Ասպիրանտուրայի մրցույթը տեղի կունենա ս/թ հունիսի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:

 Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի եւ սփյուռքի վարչություն (ք. Երեւան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ