24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԻՊ ներկայացուցիչը հարցեր ուներ դատախազությանը . անարդյունավետ քննարկո՞ւմ/վիդեո/

Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակում կազմակերպված Փակ շուկայի թեմայի  քննարկմանն այդպես էլ հստակություն չմտցվեց. ինչ է անելու ՄԻՊ-ի գրասենյակը: 

Թե քաղաքապետարանի, թե քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ապօրինի շինարարություն է, պիտի կասեցվի: Ըստ ՄԻՊ-ի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի, դատախազությունն էլ պնդում է որ հանցակազմ չկա: “Այ կուզեի դատախազության ներկայացուցիչը լիներ, ես շատ հարցեր ունեի նրան տալու”,-ասաց Ա. Գրիգորյանը:

Որոշեցին հետեւողական լինել, որ Երեւանի քաղաքապետարանը վերահսկողություն սահմանի Փակ շուկայում ընթացող շինարարության նկատմամբ եւ վերականգնվի նախկին արտաքին տեսքը:

Նշենք, որ մինչեւ քննարկման ավարտը՝ մասնակիցները հերթով հեռացան:

Մանրամասները տեսանյութում :

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ