“Աշխատանքային գրքույկս շան նման հարամել են ” /վիդեո/
Կենսաթոշակառու Նինել Իվանյանը ՀՀ կառավարությունից պահանջում է օգնել իրեն: Նա ցանկանում է վերականգնել արդարությունը և թեկուզ տարիներ անց վերացնել իր նկատմամբ իրականացված ոտնձգության հետևանքները և ստանալ փոխհատուցում:
Henaran.am-ի հետ զրույցում Նինել Իվանյանը անդրադարձավ իր հետ պատահած ”դժբախտության” մանրամասներին:
35 տարի նախկին “հանրապետական” այժմ “Արմենիա” բժշկական կենտրոնի նախկին բուժքույրը աշխատանքից ազատվել է նվաստացուցիչ և իր պատմելով “իրականությանը” չհամապատասխանող մեղադրանքների հիման վրա:
“Արմենիա հանրապետական հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը 35 տարի առանց նկատողության աշխատելուց հետ ինձ աշխատանքից հեռացրեց 2005 թվականի մայիսի 26-ին՝ աշխատավարձս պահանջելու պատճառով, հետո դիմեցի դատարան, որ աշխատանքս վերականգնեմ և ստանամ պարապուրդի մատնված ժամանակ ինձ հասանելիք փոխհատուցումը”,-պատմեց Նինել Իվանյանը:
Նախկին բուժքույրը նշեց, որ իր աշխատանքային գրքույկում , որպես ազատման պատճառ տնօրենը նշել է աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին և 6-րդ կետերը, որը նշանակում է՝ անվստահություն և լուծարում:
Նինել Իվանյանը նշեց նաև, որ ինքը վերջնահաշվարկ էլ չի ստացել. “Դա էլ հերիք չի աշխատանքային գրքույկս շան պես հարամել են”,-հավելեց նա:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: