Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ունի մեկ միլիարդ դոլար զենք գնելու համար

Վերջին շաբաթները շատ արդյունավետ էին հայ-ռուսական և ՀԱՊԿ-ի հետ համագործակցության առումով: Այսպիսի կարծիք այսօր մամուլի ասուլիսում հայտնեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը` նշելով, որ նորություն չէր Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին, քանի որ այդ պայմանագիրը կնքվել էր 2011թ-ին:
“Այն որևէ վտանգ չի սպառնում Հայաստանին: Խնդիրն այն չէ, որ Ռուսաստանն է վաճառել զենքը, այլ այն, որ Ադրբեջանն ունի մեկ միլիարդ դոլար զենք գնելու համար: Ադրբեջանն ամեն դեպքում կգտնի, թե ումից գնի այդ զենքը”:
ԱԻՄ առանջորդ Պարույր Հայրիկյանն այսօր կարծիք էր հայտնել որ Ռուսաստանը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հաշվով 500 դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին: Հ. Բաբուխանյանը դիտարկման վերաբերյալ ասաց.”Երևի հուզական պահեր են, ես կարող եմ իրեն հասկանալ, իր մոտ հակառուսական պոռթկումներ լինում են, նա նստել է ռուսական բանտերում, բայց չեմ կարծում, որ իր հայտարարությունները կարող են փոխել գործընթացը”:
Ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամվորն ասաց.”Ընդդիմադիր դաշտի միավորման վերաբերյալ հարցրեն անցած փուլ են, քանի որ տեսանք, որ մեկը մյուսի ոտքից քաշելով, իրար դեմ են աշխատում”:
Նրա համոզմամբ իշխանության մեջ որևէ խնդիր չկա, և ընթանում է աշպատանքային հարցերի վերաբերյալ քննարկում.”ՎՊ-ի զեկույցը նորություն չէ, երկրի նախագահը խիստ էր արտահայտվել աշխատանքային հարցերի վերաբերյալ: Մենք պետք է կատարենք նախագահի հանձնարականը, յուրաքանչյուրը պետք է ավելի լավ աշխատի, այնպես որ ինչպես ասաց Հովիկ Աբրահամայանը` մենք զարմանում ենք զարմացողների վրա”: