08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրաժարակա՞ն

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ ոչ մեկն էլ գումար չի տվել ”Հետք”-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ օֆշորային սկանդալը կազմակերպելու համար:

”Իհարկե, քաղաքականության մեջ կան երևույթներ, որ դու գումար ես ներդնում, որ որևէ քաղաքական ծրագիր կարողանաս ներդնես, բայց արհեստածին պատմություն չէ սա: Դա իրական ծրագիր է, և ընդդիմադիր լրատվամիջոցները միշտ էլ քննադատում են իշխանությանը, իսկ իշխանամետները` ընդդիմությանը: Բնական է, որ անհրաժեշտ չէ ինչ-որ գումարներ ներդնել, որ ընդդիմադիրները քննադատեն վարչապետին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բադալյանը:

Վերջինս, սակայն, չի կարծում, որ Տիգրան Սարգսյանը պետք է հրաժարական տա կամ թեկուզ ժամանակավորապես վայր դնի իր լիազորությունները.

”Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է վարչապետը հրաժարական տա: Գոյություն ունի անմեղության կանխավարկած, բայց ընդունենք, որ վարչապետը լրիվ մեղավոր է` հետո ի՞նչ: Ի՞նչ է մնացած բոլորը սրբեր են այդ կուսակցության մեջ: Հիմա եթե ընդունենք` վարչապետը հանցագործություն էր կատարել և ինչ, քավության նոխազ նա պետք է դառնա: Այս համակարգի մեջ այնքան հանցագործներ կան, որ վարչապետը դրանցից ոչ վատն է, ոչ լավն է”:

Քաղաքագետը նկատում է, որ վարչապետը սովորաբար հրաժարական է տալիս այն դեպքում, երբ հասարակությունն է դա պահանջում: Իսկ մեր հասարակությունն այնքան անտարբեր է, որ նույնիսկ ուշադրություն էլ չի դարձնում օֆշորային սկանդալի վրա ու Տիգրան Սարգսյանի հրաժարականը  չի պահանջում:

”Ինչու հրաժարական տա, քանի որ Ազգային ժողովում ընդդիմությունն ու “այլընտրանքն” են պահանջում: Նախ հարց է` այլընտրանքը պահանջում է, թե չէ, ընդդիմադիրները պարզ է, որ պահանջում են, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ը, ”Ժառանգությունը” պահանջում են, բայց իշխանությունը երբեք հաշվի չի առնում ընդդիմության կարծիքը, իսկ հասարակությունն այս հարցի հանդեպ ընդհնարապես անտարբեր է”,-նշեց Բադալյանը:

Նորմալ երկրներում, ըստ Բադալյանի` նման սկանդալների դեպքում վարչապետը հրաժարական կտար, իսկ հսարակության բազմաթիվ անդամներ էլ կգնային դատախազություն ու կպահանջեին իրավապահ մարմիններից հետաքննել այս գործը: Սակայն քանի որ մեզ մոտ ոչ ոք չգնաց և չպահանջեց, տրամաբանական է նաև, որ վարչապետն էլ հրաժարական չի տա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ