19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Օֆշորային այս եռյակը 87 միլիոն դոլար է գողացել Հայաստանից /վիդեո/

“Ռուսաստանում  կատարված Պուտին-Մեդվեդև ծիծաղելի գործարքի օրինակը, երբ որ մեկը դառավ պրեմիեր՝ հետո մյուսը, այս գործարքի մեխանիզմները նպաստեցին, որ մեր քաղաքական գործիչներից շատերը մտածում են, որ պետք է փոխել Ռոբերտ Քոչարյան կամ եթե չի ստացվում Գագիկ Ծառուկյան և հիմնական թիրախը դարձել է ոչ թե նախագահի պաշտոնը, այլ վարչապետն է դարձել ռազմեննիյ “,-Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատգամավոր Արշակ Սադոյանը` անդրադառնալով հայտնի օֆշորի սկանդալին:  

Արշակ Սադոյանը այս ամենը համարում է՝ “պատվերով համերգ”, քանի որ այս ամենը ինչ որ մեկի կողմից կազմակերպված խաբեություն է, որը արվել է Փայլակ Հայրապետյանի փողերը ուտելու համար.”Եվ որպիսի այս ամենը ավելի ազդեցիկ դարձնեն, օգտագործվել է վարչապետի անունը”:

Արշակ Սադոյանի համար օֆշորի դասական օրինակը Հայաստանում արտահայտվել է 1993 թվականին: Արշակ Սադոյանը պատրաստ է փաստերով ապացուցել, որ դրա գլխին կանգնած էին Լևոն Տեր- Պետրոսյանը, Գրիգոր Պողպատյանը և Սեպուհ Թաշչյանը. “Սա գործարք էր օֆշորային գոտու գրանցված կազմակերպության օգնությամբ, բայց երբ գործարք չի եղել այլ ընդամենը շիրմա է եղել, որպիսի Փայլակի փողերը գողանան, դա ուրիշ բան է ”,-հավելեց Սադոյանը:

Նախկին պատգամավորի փաստերով “Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած օֆշորային եռյակը Հայաստանից գողացել է 87 միլիոն դոլար”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ