08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հունիսի 20-ից 26-ը Հայաստանում 2 երկրաշարժ է եղել

Ս.թ. հունիսի 20-ից մինչեւ 26-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ: Հունիսի 22-ին Ադրբեջանին (Նախիջեւան) սահմանակից գոտում` Եղեգնաձոր քաղաքից 17 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի է ունեցել 3 բալանոց ստորգետնյա ցնցում: Հունիսի 24-ին Սպիտակ քաղաքից 7 կմ դեպի հարավ-արեւմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 4 բալ: Երկրաշարժն զգացվել է Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 10 երկրաշարժ, որից 7-ը (3-ից մինչեւ 5 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, իսկ 1-ը (5-6 բալ ուժգնությամբ)` Իրանի Խոյի երկրաշարժերի հետցնցումներն են:

Հունիսի 20-ին Ադրբեջանում` Գյանջա քաղաքից 21 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 3 բալանոց ստորգետնյա ցնցում: Հունիսի 22-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում գրանցված սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում էր Քվարելի քաղաքից 30 կմ դեպի հարավ-արեւելք:

Տարածաշրջանից դուրս. 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հունիսի 24-ին Ատլանտյան օվկիանոսում` Միջատլանտյան լեռնաշղթայի տարածքում:

 

“ՍՊԾ” գործակալություն

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ