Խաչիկյանը եւ մյուսները սպասում են. վկան ոչինչ չգիտի

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատաքննությունը: Դատարանը շարունակում է վկաների հարցաքննությունը:
Նշանակված ժամից մոտ քառասուն րոպեուշացումով սկսելով դատական նիստը` դատավոր Մխիթար Պապոյանը եւս տասնհինգ րոպեով ընդմիջում հայտարարեց: Պաշտպան Արամ Զաքարյանն է ուշանում: “Նիստը հետաձգելու անհրաժեշտություն դեռ չկա, բավականին թվով վկաներ ներկայացել են”,-ասաց դատավորը: Դատարանն այսօր նախատեսել է հարցաքննել քսան վկայի:
ժամը 13.00.
Հարցաքննվող վկաները հիմնականում ասացին, որ իրենց հարազատները գտնվում են արտերկրում: Թոշակները չեն ստացել, քանի որ Հայաստան չեն եկել եւ լիազորագրով էլ չեն տվել: “Ասել են չի թույլատրվում, անձամբ պիտի մայրդ գա”,-ասաց վկա տիկին Կարինեն:
Վկա Էմմա Դաբաղյանը ասաց, որ ոչնչից տեղյակ չէ. “Թուղթը ուղարկել են, եկել եմ”,-ասաց նա: Դատավորի հարցին, թե ճանաչում է Գոհարիկ Բաղդասարյանին, ասաց՝ հա, հարեւանուհիս է, Ռուսաստանում է: Դատախազի հարցին, թե տիկին Գոհարիկի առողջության մասինտեղյակ է՝ պատասխանեց. “Դե իրան ինչա եղել, առողջ կլինի”: