08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վերացվի քաղաքական սպեկուլյացիան. վարչապետը տհաճ երևույթի է բախվել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր նախքան կառավարության նիստի մեկնարկը հայտարարեց, որ այսօր ի աշխատակիցն իրեն զեկուցում էր կառավարություն դիմած քաղաքացիների նամակների մասին: Վարչապետը նշեց, որ շատ տհաճ երևույթի հետ է բախվել:

Բանն այն է, որ նախարարությունների միջին աշխատողները, հաճախ չկարողանալով քաղաքացիների հարցերի պատասխանը տալ, նրանց ուղարկում են կառավարություն: ՛՛Ասում են՝ կառավարությունը պետք է որոշում ընդունի և ուղղորդում են, որ գան կառավարության դիմաց միտինգներ անեն: Սա անթույլատրելի է՛՛,-նշեց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ այսուհետ բոլոր նախարարներին կուղարկի իրենց ոլորտներին վերաբերող հարցերը, որով իրեն են հենց դիմում` ՛՛սա ճիշտ չէ, գործընկերներ՛՛ :

Ապա Տիգրան Սարգսյանը խոսեց լրատվամիջոցներում հաճախ շոշափվող թեմայից. ԱՄՆ ՛՛Հազարամյակի մարտահրավերներ՛՛ կորպորացիան Հայաստանում 14 մլն դոլար է ծախսել՝ ֆերմերների համար դասախոսություններ կարդալու համար և ըստ լրատվամիջոցների՝ այս ծրագրի դասախոսությունների վրա ծախսված 14 միլիոն դրամը բավական շատ է և այստեղ բյուջեի մսխում է եղել:

՛՛Մենք մանրակրկիտ տրամադրել ենք տեղեկություն, բայց այդ թեման նորից շարունակում են ոշափել ինչ-րո ենթատեքստերով, որ այս միջոցները փոշիացվել են և այլն: Այսօր ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի լրատվամիջոցներին, որ վերացվի քաղաքական սպեկուլյացիան՛՛,-շեշտեց Տիգրան Սարգսյանը: Վերջինս հայտնեց, որ այդ բաշխման վերաբեյալ 2007 թվականին է պայմանագիր կնքվել, այն կնքել է ամերիկյան կողմը և արդյունավետ գնահատել: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ