“Տղայիս գերեզմանից կհանեմ` դիակը կտանեմ դեսպանատների մոտ …. ” /ֆոտո, վիդեո/
Այսօր կառավարության շենքի մոտ խաղաղ պայմաններում մահացած ժամկետային զինծառայողների մայրերը կանգնեցին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ճանապարհին` նրանից պահանջելով “վերականգնել արդարադատությունը եւ պատժել իրենց տղաներին սպանողներին.”Կգնամ տղայիս գերեզմանից կհանեմ եւ դիակը կտանեմ դեսպանատների մոտ, որ արդարություն հաստատվի, իմ տղու արյունը ոչ ոք չի մարսելու”,-ասաց խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:
Նանա Մուրադյանը Հրայր Թովմասյանին խնդեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխանցել.” Վարչապետին խնդրում եմ ասեք, որ հերիք եղավ ծնողներին ձեռ առնեն, հերիք եղավ ծնողներին հունից հանեն, որ ծայրահեղ քայլերի դիմենք”:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, բռնելով զոհվածի մոր ձեռքը, հավաստեց, որ Հայաստանում ոչ մի սպանություն անպատիժ չի մնում: Նա խոստացավ կառավարության նիստի ավարտից հետո անձամբ զրուցել բողոքող մայրերի հետ եւ փորձել հարցին արդար լուծում տալ:
Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը հակադարձելով արդարադատության նախարարին ` ասաց. “Պետք չի մեզ քո մխիթարող բառերը, պետք չի, դու երեխուս արյունը տուր”:
Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ ինքը բոլորի գործերի մանրամասներին տեղյակ չէ, բայց համոզված է, որ մեր երկրում սպանությունը կոծկել հնարավոր չի:
“Երեխուս սպանողին ուզում եմ պատժեն, շատ բան եմ ուզում”,-բղավում էր Նանա Մուրադյանը: