17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«ՀՀԿ-ում կատարվողն ընդամենը բաժինը չկիսելու հարաբերություններ են»

«Այն, ինչ կատարվում է այսօր «Հանրապետական» կուսակցությունում, կարծում եմ, սա ընդամենը բաժինը չկիսելու հարաբերություններ են և այդ վերադասավորումները, որի արդյունքում մարդիկ լքում են կուսակցությունը, կուսակցության առաջին տեղակալի պաշտոնի չկիսելն է, Հովիկ Աբրահամյանի դուրս գալն էլ է դրա շրջանակում տեղավորվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը:

Նա նշեց, որ իրեն, որպես «Ելքի» անդամի, այդ վերադասավորումները բացարձակապես չեն հետաքրքրում, քանի որ տարբերություն չկա, թե որտեղ կլինեն այս  համակարգի կառուցման հիմքում ընկած ու ներկայումս իշխանությունից դուրս եկածները: «Մենք պայքարելու ենք քաղաքական սերնդափոխության համար, դա մեր գաղափարախոսություններից մեկն է, որ մենք բերում ենք քաղաքական դաշտ: Մենք ուզում ենք, որ, ի վերջո, Հայաստանն ունենա այնպիսի քաղաքական գործիչներ, ովքեր ունենալու են մտածելակերպի տարբերություն բոլոր գործող քաղաքական գործիչներից և կարողանալու են նոր մշակույթ բերել»,-հավելեց Մ. Թանդիլյանը:

Վերջինս շեշտեց, որ այն մարդիկ, ովքեր մեղավոր են նման Հայաստանի համար, իրենց դաշինքում տեղ չունեն: Հիշեցնենք, որ այս դաշինքի անդամներն են «Հանրապետություն», «Քաղաքացիական Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: «Մենք, այո, բաց ենք, բայց բաց ենք այն ուժերի համար, ովքեր կիսում են մեր գաղափարախոսությունը»,-ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը` «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Կարինե Հակոբյանը համաձայնեց, որ պաշտոնյաները, ովքեր լուրջ լծակներ են ունեցել, լուրջ պաշտոններ, ընտրություններից մի քանի ամիս առաջ դառնում են ընդդիմություն, արդեն անլրջության մասին է խոսում: Սակայն, ըստ նրա, չի կարելի նույն ասել այն կուսակցությունների մասին, որոնք թեկուզ կոալիցիայի անդամ են եղել: «Այդ իշխանություն-ընդդիմություն հերթափոխը հարկավոր է»:

Իսկ «Միասնական Արմենիա» շարժման անդամ Ազատ Արշակյանը, ով սատարում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ու նրա շուրջ ձևավորվող դաշինքին, ասաց, որ նրանք, ովքեր փոփոխություններ են ցանկանում անել, աջակցության կարիք ունեն. «Բոլոր իշխանավորներն էլ ժամանակին դառնում են նախկին իշխանություն: Ես էլ եղել եմ իշխանության մեջ: Չեմ կարող ասել, որ ես ավելի մաքուր եմ եղել, քան ներկա չինովնիկները: Բայց մենք աշխատանք ենք թողել, որի արդյունքում քաղաքացին պետք է իր գնահատականը տա: Նախկին պաշտոնյա լինելը հանցագործություն չէ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ