25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ավելի շատ կանայք պիտի լինեն քաղաքական դաշտում /վիդեո/

Ինչպե՞ս է ընդունում հասարակությունը կին առաջնորդին և ինչպիսի՞ խնդիրներ կարող են ծագել լիդեր-կանաց գործնեության ճանապարհին հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց “Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա” հասարակական կազմակերպության հիմնադիր ու նախագահ Լիլիթ Ասատրյանի հետ:

“Ընդհանուր առմամբ առաջնորդը այն մարդն է, այն անձն է, ով դուրս է բերում վատ կամ դժվար իրավիճակից խմբին, հասարակությանը կամ գուցեև միայն ու միայն իր ընկերոջը կամ իր ընտանիքի անդամներին: Եթե անկախ սեռից մարդը կարողանում է առաջնորդել ուրեմն դրանից հասարակությունը օգուտ է քաղում և այստեղ քննարկել կնոջ կամ տղամարդու հանգամանքը այնքան էլ տեղին չի լինում ”,-ընդհանրապես առաջնորդ հասկացողության նկատմամբ իր պատկերացումներով կիսվեց Լիլիթ Ասատրյանը:

Սակայն ըստ Լիլիթ Ասատրյանի Հայաստանում դեռևս կանանց մասնակցությունը հասարակական գործընթացներին պատշաճ մակարդակի վրա չէ: Այս ոլորտում ուսումնասիրություններ արած Լիլիթ Ասատրյանը ցանկանում է ավելի շատ կանաց տեսնել քաղաքական և տնտեսական դաշտերում:

“Պետք է կինը իսկապես ցանկանա և գիտակցի, որ դա ևս իր առաքելությունն է, ինչպես որ ընտանիք և երեխա ունենալն ու պահելը”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ