09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ինչու է թաքցվում

Բնապահպան ակտիվիստներից ստացված հաղորդագրության համաձայն` օրերս ահազանգ է ստացվել Լոռու մարզի Թեղուտ գյուղից: Տեղեկացնում են, որ փլվել է Դուքանաձորի հանքի ջրահեռացման համար նախատեսված թունելը, որը հողային շինություն էր և գտնվում էր գյուղից զգալի բարձրության վրա, ու հիմա տոննաներով կուտակված ջրախառն հողը լուրջ սողանքի վտանգ է ներկայացնում գյուղի և բնակիչների համար:

Կատարվածի մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա, որովհետև այս ամենը խնամքով թաքցվում է հանրությունից: Խնդրում ենք շտապ տարածել այս հաղորդագրությունը, որպեսզի համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրվի և նրանք սկսեն հետաքննություն անցկացնել կատարվածի վերաբերյալ, և անհրաժեշտ քայրեր ձեռնարկվեն: 

Բնապահպաննեը դիմում են խնդրով մտահոգ բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցներին: “Խնդրում ենք պարզել, թե ինչ է կատարվել Թեղուտ ՓԲԸ-ում: Ինչո՞ւ են թաքցնում նման տեղեկատվությունը: Ինչո՞ւ չի լուսաբանվում այս խնդիրը”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ