18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Շմոլ գազից և սննդային թունավորումներ. երեխաներ են տուժել

Հունվարի 21-ին, ժամը 17.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1979 թ. ծնված Նելլի Ե.-ն, 1987 թ. ծնված Սիմա Չ.-ն եւ 1986 թ. ծնված Սիրանուշ Հ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Նելլի Ե.-ն, Սիմա Չ.-ն եւ Սիրանուշ Հ.-ն թունավորումը ստացել են տան լոգարանում փայտի վառարանից արտանետված շմոլ գազի հետեւանքով:

Կատարվում է հետաքննություն:

***

Հունվարի 22-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր սննդային թունավորում, բոտուլիզմ՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ Արուճ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 4 անձ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, 1979 թ. ծնված Անուշ Յ.-ն, 1999 թ. ծնված Արմինե Խ.-ն, 2002 թ. ծնված Սերգեյ Խ.-ն եւ 2000 թ. ծնված Գոհար Խ.-ն իրենց տանը կերել են պահածոյացված լոլիկ, ինչի հետեւանքով ստացել են թունավորում:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

***

Հունվարի 22-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել 1979 թ. ծնված Լարիսա Ղ.-ն, 2000 թ. ծնված Լիլիթ Վ.-ն, 2003 թ. ծնված Լինա Վ.-ն եւ 2009 թ. ծնված Լյովա Վ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում գտնվող գազի կաթսայից գազի արտահոսքի հետեւանքով:

Կատավում է քննություն:

***

Հունվարի 22-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 23.05-ին, «շմոլ գազի թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել 1963 թ. ծնված Արեւ Մ.-ն, 1994 թ. ծնված Մենուհի Գ.-ն, 2009 թ. ծնված Միլենա Թ.-ն, 2010 թ. ծնված Նարե Թ.-ն եւ 2012 թ. ծնված Սասուն Թ.-ն:

Պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, տանն իրենց կողմից տնային պայմաններում պահածոյացված «Շուշանի» թթու ուտելու հետեւանքով:

Կատավում է քննություն:

***

Հունվարի 22-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1987 թ. ծնված Լիանա Շ.-ն, որդին` 2011 թ. ծնված Ալեք Ա.-ն, եւ դուստրը` 2008 թ. ծնված Սաթենիկ Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են իրենց տանը գազի կաթսայի արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է ԴԲՓ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ