26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տիգրան Ուրիխանյանը չի ափսոսում

«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Ալյանս» կուսակցության  նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ » կուսակցության նախագահի հարցն այս պահին դեռևս լուծված չէ:

Նա չժխտեց, որ  պաշտոնում քննարկվում է Ջուլիետ Մարտիրոսյանի անունը: Տիգրան Ուրիխանյանը մանրամասնեց իր հրաժարականի պատճառները.

«Ինչո՞ւ հրաժարվեցի կուսակցության նախագահի պարտականությունները ստանձնելուց, որովհետև իմ պաշտոնավարման ժամանակահատվածում կուսակցությունը չկարողացավ իրականացնել իր առջև դրված թիվ մեկ խնդիրը՝ ՏԻՄ ընտրություններում համապատասխան արդյունքների գրանցումը»:

Անդրադառնալով ԱԺ նախագահությանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումին  Տիգրան Ուրիխանյանը նկատեց. «Մեծ հաշվով՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններից շատ շատերից կրկնակիով ավելի ձայն ենք տարել: Այնպես որ՝ դա չէ այն միակ դրդապատճառը, որն նման որոշումներ կայացրի:
Ուղղակի խորհրդարանում այդ ծանր, անշնորհակալ գործունեությունը շարունակելու նպատակահարմարությունը չեմ տեսել: Առանձնացված մեկ հոգին քաղաքական կուրս իրականացնել չի կարող: Միայնակ չես կարող անել այն, ինչ ցանկանում ես և պետք է անես: Այս իմաստով՝ այդ մանդատը եղել է ինձ համար խնդիր ու պրոբլեմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ