14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Տարոն Մարգարյանն այցելել է մարտական դիրքերից մեկը

Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների ծառայության, ինչպես նաև կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետ: Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր և պատասխանատու առաքելությունը` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին և սպայական անձնակազմին` ընդգծելով, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների խիզախության շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում արարելու և ապահովելու աստիճանական զարգացումը նաև քաղաքամայր Երևանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարի ծառայություն է մաղթել նրանց և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ