18 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Տարվա բժիշկները”

Հունիսի 21-ին ՀՀ առողջապահության նախարարությունը  Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպեց “Տարվա բժիշկ” հանրապետական բաց մրցույթի մրցանակաբաշխությունը:

Բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով, իսկ անվանակարգերում առաջադրված և հաղթած բուժաշխատողները պարգևատրվեցին մրցանակներով:

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության “Տարվա բժիշկ” հանրապետական մրցույթի 14 անվանակարգերում հաղթող ճանաչվեցին.  

 

1. “Տարվա բժշկական հաստատության ղեկավար”` ՀՀ Շիրակի մարզի “Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցի” բուժական մասի տնօրեն, վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սարգիս Վարդանյանը

 

2. “Տարվա գյուղական ամբուլատորիայի կամ “Առողջության առաջնային պահպանության կենտրոնի բժիշկ”` ՀՀ Սյունիքի մարզի “Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա” ՓԲԸ-ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Անիկ Գրիգորյանը

 

3. “Տարվա տեղամասային բժիշկ”` “Շահումյանի բժշկական ամբուլատորիա” ՓԲԸ-ի ընտանեկան բժիշկ Աննա Բեգիջանյանը

 

4. “Տարվա մանկաբույժ”` “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը

 

5. “Տարվա թերապևտ”` Թալինի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Անահիտ Խաչատրյանը

 

6. “Տարվա շտապ բժշկական օգնության բժիշկ”` Երևանի քաղաքապետարանի “Շտապբուժօգնություն” ՓԲԸ-ի թիվ 5 ենթակայանի վարիչ, բժիշկ-սրտաբան Անուշավան Վիրաբյանը

 

7. “Տարվա երիտասարդ բժիշկ”` “Հերացի” թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբույժ Տիգրան Խաչատրյանը 

 

8. “Տարվա ռազմական բժիշկ”` Կենտրոնական զինվորական հոսպիտալի առաջատար վիրաբույժ, բուժծառայության փոխգնդապետ Արսեն Գրիգորյանը

 

9. “Մարդու կյանք փրկած բացառիկ վիրահատություն կատարելու համար”` Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի վիրաբուժական թիմը` Ռազմիկ Աբրահամյան, Վրույր Գրիգորյան, Էմիլ Խլղաթյան, Հակոբ Մարգարյան

 

10. “Վերադարձ կյանքին”` “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության գծով տնօրենի տեղակալ, բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գագիկ Մանուկյանը

 

11. “Մանսագիտությանը հավատարմության համար”` “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը

 

12. “Հատուկ անվանակարգ”` Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրենի խորհրդական Լենո Աբգարյանը

 

13. “Տարվա բարեգործական հիմնադրամ”` “Նվիրիր կյանք” արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով երեխաներին օգնության բարեգործական հիմնադրամը

 

14. “Տարվա վիրաբույժ” անվանակարգում, ներկայացված թեկնածուների մրցութային փաթեթները մրցույթի կենտրոնական հանձնաժողովի կողմից ուսումնասիրելու արդյուքնում, որոշում կայացվեց 2013 թվականին մրցանակ չշնորհել:

 

Մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած, սակայն չհաղթած թեկնածուները պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրերով:

 

Մրցույթը նպատակ ունի խրախուսելու Հայաստանի Հանրապետության լավագույն բժիշկներին, ինչը կնպաստի մասնագիտության հեղինակության բարձրացմանը, հասարակության մեջ բժիշկների դերի և կատարած աշխատանքի  առավել  ճանաչմանը և արժևորմանը:

 

Նշենք, որ 2009 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 21-ը նշվում է որպես բուժաշխատողի օր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ