31 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Ադրբեջանն սկսել է նախապատրաստել միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիան»

Facebook-յան էջում պաշպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը անդրադարձել է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե մի քանի օր առաջ հայկական զինուժը Թովուզի շրջանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարք է գցել և որ այսօր էլ օգտագործել է «Շմել» տիպի ռեակտիվ համակարգ։

«Ադրբեջանն այս կերպ, իր հետագա սադրիչ գործողությունները կյանքի կոչելու համար, սկսել է նախապատրաստել միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիան», դա ակնհայտ է: Սակայն, թե որքանով արդեն ավանդական դարձած այս գործելաոճը հաջող արդյունք կունենա Բաքվի համար, ցույց կտա ժամանակը… Բայց, ամեն դեպքում, ժամանակից առաջ անցնելով արժե մեր հավանական հակառակորդին հիշեցնել հետևյալը. աշխարհում գոյություն ունեն էակներ, որոնք չունենալով մտածելու ունակություն, շատ հաճախ նախկինում կատարած սխալներից խուսափելու համար դիմում են սեփական բնազդի օգնությանը…»,-գրել է Սենոր  Հասրաթյանը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ