25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հայ կամավորականների վիճակը ծանր է …

“Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին” եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին” ՀՀ օրենքում լրացելու կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերլուծությունները ցույց են տալիս, որ աշխարհի տարբեր երկրներում, որոնք ունեցել են պատերազմներ, նշված հարցերը, որպես կանոն, կարգավորվում են առանձին օրենքներով կամ իրավական այլ ակտերով` բավականին մեծ նշանակություն տալով պատերազմի մասնակիցներին եւ վետերաններին,Մասնավորապես,

Ֆրանսիայում վետերանները կենսաթոշակի են անցնում 60 տարեկանից (5 տարի ավելի շուտ, քան ընդհանուր կենսաթոշակային տարիքն է), իսկ նրանց նվազագույն կենսաթոշակը կազմում է ամսական 500 եվրոյից ավելի,

Մեծ Բրիտանիայում վետերանի կենսաթոշակը կախված է պատերազմի ընթացքում կրած վնասից եւ կարող է հասնել ամսական 790 ԱՄՆ դոլարի, գումարած ամսական 13-40 դոլար, որը վետերանը կարող է ծախսել հատուկ սննդի ձեռք բերման կամ խնամողի ծառայությունների վճարման նպատակով,

Իսրայելում պատերազմի մասնակից վետերանները ստանում են ամսական 1.500 ԱՄՆ դոլար,

Ռուսաստանում` Հայրենական Մեծ Պատերազմի վետերանները եւ հաշմանդամները ստանում են ամսական 25.500 ռուբլի (մոտ 314.000 դրամ), իսկ թիկունքայինները` ամսական 13.500 ռուբլի (մոտ 170.000 դրամ),

Պարսկաստանում՝ պատերազմի մասնակից վետերանների սոց. կարիքները հոգալու համար նավթի վաճառքից հաստատագրված 3% փոխանցում են այդ ֆոնդին:

ԱՄՆ-ում, Կանադայում եւ այլ երկրներում պատերազմի վետերանները նույնպես ստանում են բավականին բարձր կենսաթոշակ` հատուկ օրենքներով սահմանված կարգով: Որպես կանոն, այդ օրենքերում կենսաթոշակների կոնկրետ չափեր ամրագրված չեն, դրա փոխարեն սահմանված է կենսաթոշակի հաշվարկման բանաձեւեր, ինչը թույլ է տալիս հաշվի առնել մի շարք գործոններ եւ յուրաքանչյուր վետերանի ցուցաբերել անհատական մոտեցում: Օրինակ` ԱՄՆ-ում 20 տարվա ծառայության ստաժ ունեցող սերժանտից մինչեւ գեներալի կենսաթոշակները (այսինքն` կենսաթոշակների նվազագույն եւ առավելագույն չափերը), կախված տարբեր հանգամանքներից, կազմում է ամսական 600-5.000 դոլար եւ այլն:

Վերը նշվածը վկայում է, որ ՀՀ կամավորականների կարգավիճակը եւ դերը անհամեմատ ցածր են տարբեր երկրներում նմանատիպ կարգավիճակ ունեցող անձանց կարգավիճակից, ինչը, բնականաբար, պայմանավորված է առաջին հերթին ՀՀ բյուջետային եկամուտների ցածր մակարդակով, սոցիալական խնդիրների ծանր բեռով եւ հայտնի մյուս հանգամանքներով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ