Հարկավոր է զերծ մնալ միջազգային կախվածությունից
ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը իր բացառիկ հարցազրույցի մեջ արել է հայտարարություն, որը բազմաբնույթ քննարկուների առիթ է տվել:
Այս հայտարարությունը դիտարկել և պատասխան հայտարարությամբ այսօր հանդես եկան նաև “Հայազն” կուսակցության անդամները:
“Հայազն” կուսակցության վարչության քարտուղար Արմեն Հովհաննիսյանի դիտարկմամբ որքան էլ, որ Կարեն Միրզոյանին ճանաչողները պնդեն, որ նա հայրենասեր մարդ է և հարցազրույցի թարգմանության ընթացքն է միայն փոխել նրա ասելիքը իրենք կմնան իրենց տեսակետին:
“Սակայն առավել ևս ամենամեծագույն հայրենասեր մարդն անգամ իշխող վարչախմբի մոտեցումների և Մադրիդյան սկզբունքների այս պայմաններում իրեն չպիտի իրավունք վերապահի նման հայտարարություններով հանդես գալ ”,-տեսակետ հայտնեց Հայազն կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը:
Նրա դիտարկմամբ Արցախի հարցին վերջնական լուծում տալու համար հարկավոր է զերծ մնալ միջազգային կախվածությունից:
Հիշեցնենք, որ Արցախի արտգործնախարարը հարցազրույցի ժամանակ մասնավորապես ասել է .” Բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձևավորված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների և պայմանների մշակման վրա”:
Իր խոսքում Կարեն Միրզոյանը անդրադարձել է նաև “օկուպացված” տարածքներին
“Հայազն” կուսակցության տարածած հայտարարության մեջ պատասխանելով՝ ասվել է.” Որևէ հայ պաշտոնյա իրավունք չունի անգամ քննարկելու Արցախն Ադրբեջանին հանձնելու որևէ հեռանկար, առավել ևս, նման “հույսը” կամ “հեռանկարը” պայմանավորել Ադրբեջանում ժողովրդավարության ու հանդուրժողականության հաստատմամբ: Որևէ հայ պաշտոնյա իրավունք չունի հայրենի հողի որևէ հատված “բուֆեր”, “անվտանգության գոտի” կամ “օկուպացված շրջան” կոչել”: