07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թեժ գծերի միջոցով բարձրացված բոլոր հարցերին համապատասխան ընթացք է տրվում

Երեւանի քաղաքապետարան-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու, քաղաքացիներից  առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին ծանոթանալու եւ բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով՝ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են  թեժ գծի հեռախոսահամարներ, որոնցով բարձրացվող հարցերի ուղղությամբ ամենօրյա հետեւողական աշխատանք է իրականացվում:

Մայիս ամսվա ամփոփ տվյալներով՝ Երեւանի քաղաքապետարանի թեժ գծերի 514-152, 514 – 187, 514-236 հեռախոսահամարներին 2379 հեռախոսազանգ է ստացվել: Քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ եւ սպառիչ պատասխաններ: Եղել են նաեւ դեպքեր, երբ, կախված հարցի բովանդակությունից,  քաղաքացիներն ուղորդվել են տվյալ հարցով զբաղվող համապատասխան գերատեսչություն:

Վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին նշված ժամանակահատվածում ստացվել է 518 հեռախոսազանգ: Արագ արձագանքման շնորհիվ՝ բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ:

ԱԻՆ  ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծին ստացված շուրջ 7500 զանգերից Երեւանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում  ներկայացված 157 հարցերն անմիջապես ընթացք են ստացել:

Թեժ գծերի հեռախոսահամարներին ստացված հեռախոսազանգերը հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշտադիտարկումներ են անցկացվում  հեռախոսազանգերի,  դրանց տրվող պատասխանների եւ վերլուծությունների արդյունքների վերաբերյալ:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ