Սա երկիր է, թե ախպոր դուքյան

Բիոզուգարաններին չարկչրկված թեմային անդրադառնալը զուգակցվում է մեր մշակութային արժեքների պահպանության հետ:
Այդ թեմայով լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը, սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը և ճարտարապետ Լևոն Իգիթյանը:
Կարինե Դանիելյանը բիոզուգարանների երևույթը դրական գնահատեց աշխարհի մաշտաբով:Սակայն նա նշեց, որ դրանք հիմնականում օգտագործվում են քաղաքից դուրս: Կարինե Դանիելյանի դիտարկմամբ որքան էլ հարկավոր և հիգենիկ լինեն այդ զուգարանները, մեր երկիրը այն վիճակում չի գտնվում որ այդքան գումար ծախսի դրանց վրա. “Քաղաքից դուրս ես գալիս ու տեսնում ես աղբակույտեր, հին ջարդված մեքենաներ, ով է պատասխանատու այս վիճակի համար՝հուշարձանները մաքրելու փոխարեն դրանց կողքին ռեստորաններ ենք շարում”:
Լևոն Իգիթյանը բոլոր երևույթները դիտարկեց ճարտարապետական տեսանկյունից, որը վրրդովեցրեց մյուս երկու բանախոսներին:
Արմեն Պողոսյանը նշեց, որ այսօր չենք հավաքվել ճարտարապետության մասին խոսելու համար, նա նշեց, որ հավաքվում ենք մի թեմայի շուրջ խոսելու համար և ըստ էության խոսելու փոխարեն խոսում ենք բոլորովին այլ բանի մասին.”Սա երկիր է , թե ախպոր դուքյան”,-ասաց նա:
Խոսելով տուրիզմի զարգացման հեռանկարների մասին և այն կապելով Հյուսիսային պողոտայի հետ Լևոն Իգիթյանը նշեց. “Բազմաթիվ տուրիստներ և ճարտարապետներ հիացմունք են հայտնում հյուսիսային պողոտայի մասով, առանձին երկրներ կան, օրինակ սկանդինավյան երկրներում անգամ երկրի պրեզիդենտը չի կարողանում միջամտել նախագծային աշխատանքներին:Մեր երկրում բոլորը կարծիք են հայտնում ու խառնվում”:
Այդ առթիվ Կարինե Դանիելյանը հիշեց իրեն հյուր եկած գիտակ արտասահմանցու խոսքը. “Դուք փոքրիկ Փարիզ ունեիք, ինչու եք Նյու Յորք սարքում”: