03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կրթաթոշակի մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

  • սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքի անդամ,
  • երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
  • սահմանամերձ համայնքի ուսանող (հիմք են ընդունվում սահմանամերձ այն համայնքները, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ ստանում են սոցիալական աջակցություն),
  • տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց գնահատականներ ունեցող ուսանող,
  • հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող։

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):

Կրթաթոշակի մրցույթի մասին այլ մանրամասների կարող եք տեղեկանալ, ինչպես նաև մասնակցության դիմում-հայտը կարող եք բեռնել heh.am կայքից։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ