07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշոտյանի տրամադրությունը լավ է, երբ դիմորդներն ու ծնողներն են լավ /վիդեո/

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երեւանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ ընթանում էր  “Հայոց պատմություն” առարկայի միասնական  քննությունը: Նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, ինչպես նաեւ հանդիպել ծնողներին եւ պատասխանել նրանց հուզող հարցերին: Լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում նախարարն ընդգծել է, որ այսօր ավարտվում է միասնական քննությունների առաջին փուլը, որը, ըստ Արմեն Աշոտյանի, հաջող ընթացք է ունեցել:

 “Անցյալ տարի արձանագրված քննությունների հանդարտ ընթացքը մենք ամրապնդեցինք նաեւ այս տարի. եթե տարիներ առաջ հանրությունն ապրում էր ընդունելության քննություններով, ապա այսօր ծնողները համամատաբար ավելի հանգիստ են: Թե կազմակերպչական, եւ թե բովանդակային խնդիրների շուրջ լուրջ դժգոհություն չկա, որն էլ իր հերթին վկայում է մեր աշխատանքի դրական արդյունքի մասին:

Քննությունների հաջողությունը պայմանավորված է գործընթացի նկատմամբ հանրության դրական ընկալումներով, բացասական լրահոսի շատ չնչին տոկոսով, ինչպես նաեւ դիմորդների ցուցաբերած բարձր առաջադիմությամբ”,-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ այս տարի արձանագրվել են մեծ քանակությամբ բարձր գնահատականներ` հատկապես հումանիտար առարկաներից, որն էլ նախարարին հիմք է տալիս ենթադրելու, որ շատ մասնագիտություների գծով մրցույթը թեժ է լինելու,  եւ անցողիկ միավորների շեմը կբարձրանա` հատկապես անվճար ուսուցման համակարգում:

“Սա հետեւանք է այն հանգամանքի, որ թեստերի հեղինակներն ընկան մեկ այլ ծայրահեղության մեջ. քննական առաջադրանքների մեծ մասը շատ ավելի հեշտ էին եւ ակնհայտ է, որ չափից դուրս հեշտ եւ չափից դուրս բարդ թեստերը երբեմն խոչընդոտում են գործընթացը` ազդելով մրցութային շեմի վրա”,-ընդգծել է նախարարը` հավելելով, որ հաջորդ տարի ԳԹԿ-ի հետ կանցկացվեն նախապատրաստական աշխատանքներ` շտեմարանների բազան ավելացնելու եւ նրանցում որոշակի կառուցվածքային փոփոխություններ անելու հետ կապված:

Նախարարը նաեւ ներկաներին տեղեկացրել է, որ միասնական քննությունների արդյունքներն ըստ կարգի կամփոփվեն հուլիսի 15-ին, որպեսզի տարկետման հետ կապված խնդիրների իր գործառույթը հասցնի իրականացնել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Արմեն Աշոտյանը նաեւ հիշեցրել է, որ այն դիմորդները, ովքեր ստացել են դրական գնահատականներ, սակայն առաջին հայտով չեն ընդունվել, հնարավորություն կունենան լրացուցիչ հայտով դիմել  եւ ստացած քննություններով ընդունվել բացառապես թափուր տեղեր մնացած մասնագիտությունների գծով:
Այսօր կայացած քննության արդյունքները կհրապարակվեն 5 օր անց, իսկ քննական թեստի ճիշտ պատասխանները՝ քննության օրը՝ ԳԹԿ եւ ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքերում:

Իսկ դիմորդների եւ ծնողների հետ նախարարի զրույցը հետաքրքիր մարմասները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ