12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ջուրն էժանացավ

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվեց Երևան ջուր ՓԲԸ կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:

Հանձնաժողովը միաձայն որոշում ընդունեց նոր սակագին սահմանել 170.256 դրամ/խմ /ներառյալ ԱԱՀ-ը/՝ գործող 174.059 դրամ/խմ-ի փոխարեն: Նշենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 21-ից:

Քննարկմանը մասնակցում էին նաև հանրային սեկտորի ներկայացուցիչները: Վերջիններս ասացին, որ կարող էին ավելի էժան սակագին սահմանել մատակարարվող ջրի համար, սակայն հանձնաժողովի անդամները տեղեկացրին, որ խնդիր կա էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված, և դա է պատճառը, որ ջրի սակագինն այդքանով է իջնում:

Ներկաներն իրենց խոսքն ուղղելով Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին՝ հայտնեցին, ավտոլվացման կետերից մեկում ապօրինի ջուր են օգտագործում: Նրանք հետաքրքրվեցին, թե ինչու հսկողություն չկա: Կամո Արեյանը պատասխանեց, որ դա հսկում է ՛՛Երևան ջուրը՛՛, վերջինս էլ հայտնեց, որ  իրենք այդ մաիսն տեղյակ չէին, բայց հիմա արդնե տեղյակ են և կստուգեն:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ