11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նախարարի ուղերձը բուժաշխատողի օրվա կապակցությամբ

Սիրելի  բուժաշխատողներ,

ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները  մասնագիտական մեր տոնի` բուժաշխատողների օրվա կապակցությամբ։ Բոլոր տոները ստեղծվել են բարի այն ցանկությամբ, որ մի պահ վեր կանգնենք միօրինակ աշխատանքային ռիթմից եւ փորձենք մեր գործունեությանն ու կյանքին այլ հայացքով նայել։ Ավելի ճիշտ`ի մի բերել, գնահատել ձեռքբերումներն ու բացթողումները, նոր, ավելի համարձակ ծրագրեր մշակել:

Յուրաքանչյուր տոն նաեւ գեղեցիկ առիթ է միմյանցսրտաբուխ, անկեղծ խոսքեր ասելու։ Ես շնորհավորում եմ մեր բազում այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ովքեր բարձր պահելով մասնագիտության պատիվը, անմնացորդնվիրումով են կատարում աստվածահաճո իրենց առաքելությունը։

Ուրախությամբ ուզում եմ նշել, որ, չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք ձեզ հետ միասին կարողանում ենք բարեփոխումների ծրագրերն իրականացնել, ինչպես նաեւ առանձին ոլորտներում լուրջ հաջողություններ արձանագրել։

Բժիշկը եզակի մասնագետներից է, ով իր գործունեությունը սկսելուց առաջ երդվում է։ Դրանով նաեւ պարտավորվում է առաջնորդվել ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլեւ մարդասիրությամբ ու գթասրտությամբ, երբեք չմոռանալ, որ գործ ունի մարդու համար ամենաթանկ գնահատվող առողջության ու նրա կյանքի հետ։

Թույլ տվեք մեր տոնի կապակցությամբ մեկ անգամ եւս սրտանց շնորհավորել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախում եւ Սփյուռքում աշխատող մեր հայրենակից գործընկերներին։ Առանձնահատուկ ուզում եմ հիշել ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում մեր երկրի անառիկությունը պահող հայ զինվորների առողջության մասին։ Կրկնակի պատասխանատվություն ստանձնած մեր այս մասնագետներն իրենց բժշկական խալաթով եւ սպայի համազգեստով հույս ու պաշտպանվածություն են խորհրդանշում։

Բոլորիդ առաջին հերթին մաղթում եմ ամուր առողջություն, իհարկե նաեւ երջանկություն ու միայն խաղաղ պայմաններում աշխատանք։

 

Ձեր բարեկամ՝

Դերենիկ Դումանյան
ՀՀ առողջապահության նախարար

 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ