01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մխիթարյանը ցանկանում է, բայց վիճակի գերին է. տեղափոխությունը չի՞ կայանա

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի` ”Լիվերպուլ” տեղափոխվելը կարծես թե տապալվում է: Ըստ Mirror-ի` ֆուտբոլստը երեկ բուժզննում չի անցել ”Լիվերպուլում”, ինչի մասին լրատվամիջոցները գրում էին: Նույն աղբյուրը հայտնում է, որ Մխիթարյանի տեղափոխությունը կարող է ձախողվել, քանի որ նրա տրանսֆերի իրավունքի կեսը պատկանում է ”Շախտյորին”, որը կարծես թե չի ցանկանում բաժանվել իր լավագույն ֆուտբոլիստից:

Նշենք, որ ”Սպորտ-Էքսպրեսում” աշխատող հայ լրագրող Արթուր Պետրոսյանը Twitter-ի իր էջում գրել է. ”Հենրիխ Մխիթարյանն այժմ Վիեննայում է` իր մոր և քրոջ հետ: Եթե առաջիկա օրերին ”Լիվերպուլն” անհրաժեշտ կոնկրետություն չցուցաբերի, ապա կիրակի օրը Մխիթարյանը կմիանա ”Շախտյորին”:
Նա ցանկանում է միանալ ”Լիվերպուլին”, բայց ոչինչ անել չի կարող: Նա այս իրավիճակի գերին է”:

”Украина” թերթն էլ դեռ երեկ գրել է, որ ակումբները չեն համաձայնում վճարման ժամկետների շուրջ. ”Լիվերպուլը” Մխիթարյանի համար պատրաստ է վճարել 20 միլիոն ֆունտ, սակայն մաս-մաս՝ երկու տարում, սակայն ”Շախտյորը” չի համաձայնում այս պայմանի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ