28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

2 տարի է անցել Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանդից

Այսօր` հունվարի 12-ին,  Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության 2 տարին է լրանում: 2 տարի առաջ այս օրը  Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն և գնդակահարել ընտանիքի 6 անդամներին, այնուհետեւ դանակահարել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացավ:

Պերմյակովը, որ փորձել էր հատել ռուս-թուրքական  սահմանը, հայտնաբերվել է հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից:

Պերմյակովի խոսքով՝ ինքը ցանկացել է տուն հասնել: Ինքնակամ լքել է զորամասը՝ իր հետ տանելով ինքնաձիգ: Թափառելով գիշերային Գյումրիով՝ ցանկացել է խմել, կոտրել է պատուհանի ապակին և մտել Ավետիսյանների տուն: Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը սկսել է բղավել: Պերմյակովի խոսքով՝ ինքը վախեցել ու սկսել է կրակել:

Գնդակահարելով ընտանիքին՝  փոխել է հագուստը և փախուստի դիմել: Իր հետ տարել է մի քիչ գումար և սպանվածների բջջային հեռախոսները, իսկ անուն-ազգանվամբ համազգեստն ու հրազենը նա Ավետիսյանների տանն է թողել:

2015 թվականի օգոստոսի 12-ին Վալերի Պերմյակովը Գյումրիում կայազորային դատարանի կողմից դասալքության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում: Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանություն, ավազակային հարձակում, ապօրինի սահմանահատման փորձ։ Պերմյակովը դատապարտվել ցմահ ազատազրկման:

Հայաստանի Վերաքննիչ դատարանը քննել է զոհված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների հայցերը ու առաջին ատյանի դատարանի վճիռն անփոփոխ թողել։ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները մտադիր են որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ