18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Հասմիկ Կարապետյանն իր պարտքն է համարում /վիդեո/

Հունիսի 20-ը  արյան դոնորի միջազգային օրն է: Հյուսիսային պողոտայում  նախաձեռնված համերգ ակցիայի ընթացքում երեկ գրանցվեցին իրենց արյունը նվիրելու պատրաստ մարդիկ: Երգչուհի Հասմիկ Կարապետյանը կարևորում է բարեգործական միջոցառումների դերը Հայաստանում:

Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ պատրաստ է իր ժամանակը տրամադրել նման միջոցառումներին, որ իր պարտքն է համարում օգնել այն մարդկանց, ովքեր կզգան իր կարիքը:

“Ամեն ոք իր հնարավորությունների սահմաններում պետք է օգտակար լինի: Հրաշալի է, երբ մարդիկ կարողանում են հավաքել իրենց շուրջը համախոհներին և կարողանում են տրամադրել նրանց՝ նվիրաբերել իրենց արյունը”:

Հիշեցնենք, Հայաստանում արյան բանկը շարունակ լրացման կարիք ունի, ամեն պահի տեղի ունեցող վթարներն ու բազմազան հիվանդությունները պահանջում են դոնորական արյուն:

Մեկ ժամվա ընթացքում 54 մարդ հասցրել էր գրանցվել արյան բանկում: 

Մանրամասները՝ Henaran.am-ի  տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ