07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Տրանսպորտը կթանկանա՞

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանից հարցրեցի` արդյոք թնկացման ալիքը կհասնի տրանսպորտին:

՛՛Ես տրանսպորտի փոխնախարար եմ, բայց այդ ոլորտը չեմ համակարգում: Բայց գիտեք՝ տրանսպորտի վառելիքը գազն է… չի քննարկվել դեռ գնի թանկացում՛՛,-ասաց նա:

Դիտարկմանը, որ դա ենթադրում է, որ թանկացում է լինելու, նա կրկին պատասխանեց. ՛՛ Ես ասում եմ, որ դեռ չի քննարկվել տրանսպորտի սակագնի հարց: Ես չեմ կարող որևէ ենթադրություններ անել, որովհետև դա իմ ոլորտը չէ՛՛:

Փոխնախարարը հայտնեց նաև, որ դեռևս թանկացման մասին դիմում չի եղել, և կրկին ասաց, որ քննարկում չի եղել: Նա նշեց, որ նախ մրցույթի ժամանակ են հայտարարում սակագինը, իսկ մրցույթի իրականացման հիմքում նշված է ՛՛եթե վառելիքի, պահեստամասի զգալի թանկացում է լինում, ապա կարող է փոխադրողը դիմել և մրցույթային հանձնաժողովը պարտավոր է քննարկել դա: Հիմա քննարկման փուլում է, ինչ ասեմ՛՛,ինքն իրեն հակադարձեց Բեգլարյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ