05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԻՄԱ. պահանջում են ընդունել “Ընտանեկան բռնության մասին” օրենք /վիդեո/

Այսօր՝ հունիսի 20-ին կառավարության հերթական նիստի օրը՝  մի խումբ երիտասարդ ակտիվիստներ բողոքի  ակցիա իրականացրին ի պաշտպանություն ընտանեկան բռնությունների զոհերի:

Henaran.am-ի հետ զրույցում “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների ” հասարակական կազմակերպությունների կոալիցիայի անդամ  Աննա Նիկողոսյանը տեղեկացրեց ակցիայի բուն նպատակը.

“Ընտանեկան բռնության մասին օրենքը մերժվել է կառավարության կողմից, և այս ակցիան նպատակ ունի ազդելու կառավարության որոշման վրա, որ կառավարությունը կատարի իր պարտավորությունը, որը ամրագրված է միջազգային մի շարք պայմանագրերով և ոչ միայն բարելավումներ անի կոնկրետ որոշակի օրենքներում, այլ ընդունի ընտանեկան բռնության մասին օրենքը”:

Աննա Նիկողոսյանը նշեց, որ օրենքը կառավարությունը մերժել է պատճառաբանելով, որ նրանում ընդգրկված որոշ կետեր հակասում են մեր Սահմանադրությանը:

Մանրամասները՝  Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ