24 Մայիսի, Saturday, 2025
KFC

“Տիկո,՛ խաբար չե՞ս` ինչ ա կատարվում”. Դավիթը` վարչապետին

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսում նշեց, որ ներքաղաքական իրավիճակը “նիրհած” է, եւ քաղաքական ուժերն իրենց “աութսայդեր” են հայտարարել:

“Այժմ պետք է ընդդիմություն-դիմություն կատեգորիաները հանենք: Վայ բարեփոխիչները եւ կեղծ ընդդամադիրները քսանհինգ տարի ժողովրդին տվեցին գիլյոտինի: Անհրաժեշտ է պետական մեքենայից դեն նետել միջնորդ, շահարկող, այսպես կոչված տզրուկային կապիտալ ստեղծող բոլոր օղակները”,-ասաց նա:

Մարքսիստին հետաքրքրում էր  նաեւ գազի գնի թանկացումը: “Եթե ռուսները բարձրացնում են 30% տոկոսով, մենք բարձրացնում ենք հարյուրով, ինչ է`ռուսներն են մեղավոր”,-հարցրեց Հակոբյանը:

Դ. Հակոբյանի համոզմամբ, նախագահն իր դերում չէ, իսկ վարչապետի մասին խոսելն անիմաստ է:”Ատկատների հետ կապված իբր թե նախագահը տեղյակ չէ, թե վերեւներում, ներքեւներում ինչ է կատարվում` դա սատանայություն է: Տիկո,՛ խաբար չե՞ս, թե ինչ ա կատարվում. բա որ փող էիք բաժանում, իշխանություն էիք առնում, ատկատների կապիտալով էիք անում”,-ասաց մարքսիստը:

Օֆշորային թեմայով Դ. Հակոբյանն ասաց, որ Կիպրոսի բանկային ճգնաժամից առավել շատ տուժեցին Ռուսաստանից եւ Հայաստանից կապիտալ արտահանողները.“Մեր այրերը ամաչում են, ինչքան կապիտալ իր մահկանացուն կնքեց: Ահա այստեղ է մեր տգիտությունը. գոնե այնպիսի ներդրումներ արեք, որ իմանաք որտեղ կիրառել”:

Ասուլիսի ընթացքում Դ. Հակոբյանը մեջբերումներ էր անում այս կամ այն մտավորականի խոսքերից, տարբեր երկրների կողմից կիրառած քաղաքականությունից էր օրինակներ բերում: Հարցին, թե ինչպես է հիշում այդ ամենը, նա պատասխանեց.”Сделано в СССР”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ